Բանանի սմուզին՝ ավելորդ ճարպերի դեմ

Հավանաբար բազմիցս լսել եք, որ բանանը խթանում է ավելորդ քաշ կուտակելու գործընթացը: Սակայն սա իրականությանը չի համապատասխանում: Իրականում բանանը չափազանց ադյունավետ միջոց է քաշից ազատվելու հարցում: Սննդակարգում բանան ներառելով՝ ոչ միայն կկորցնեք ավելորդ կիլոգրամները, այլև՝ կազատվեք անցանկալի ճարպերից:

Fhfn կայքը ներկայացնում է բանանի սմուզիի բաղադրատոմս, որը կօգնի արագ և առանց ավելորդ ջանքերի ազատվել ճարպերից:

Բաղադրություն

  • 1 խնձոր
  • 1 նարինջ
  • 1 բանան
  • 2 ճ/գ ջուր
  • 1 ճ/գ կիտրոնի հյութ

Նախ կեղևազատեք բանանը և կտրատեք մանր կտորներով: Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք՝ մինչև խիտ խյուս ստանաք: Ավելացրեք ջուրն ու կրկին խառնեք: Այս հյութը պետք է խմել ճաշի փոխարեն:

Հյութն ըմպելուց հետո կարող եք ֆիզիկական վարժություններ կատարել, որոնք էլ ավելի կարագացնեն ավելորդ քաշից ազատվելու գործընթացը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս