
«Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է 83 միլիոն եվրո առաջարկել Անտուան Գրիզմանի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանին, հաղորդում է The Sun-ը: Ցանկալի ձեռքբերումների ցուցակում 25-ամյա ֆրանսիացին գտնվում է առաջին հորիզոնականում: Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է ինչպես՝ «կարմիր սատանաների» ներկայիս գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը, այնպես էլ՝ հոլանդացու հավանական փոխարինող Ժոզե Մոուրինիոն: Հաղորդվում է, որ ակումբը հարձակվողի համար պատրաստ է վճարել 65 միլիոն ֆունտ (մոտ 83 միլիոն եվրո):
Հարձակվողը գտնվում է նաև Լոնդոնի «Չելսիի», Մյունխենի «Բավարիայի» և ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» ուշադրության կենտրոնում:
2015-16թթ. մրցաշրջանում Գրիզմանն «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 49 հանդիպում և դարձել է 29 գոլի հեղինակ (բոլոր մրցաշարերում):
Պատրաստեց Անի Գաբուզյանը