
Ստամբուլում ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ

Ստամբուլում ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, որպեսզի հեռացնի մայիսմեկյան ցույցի կողմնակիցներին: Բացի այդ՝ Թուրքիայի անվտանգության ծառայության ներկայացուցիչները մի քանի ցուցարարի են ձերբակալել՝ նպատակ ունենալով խանգարել Տաքսիմ հրապարակում հավաքված հարյուրավոր մարդկանց՝ շարունակել ակցիան, որտեղ իշխանություններն արգելել էին անցկացնել միտինգներ:
Դրա փոխարեն արհմիությունները թույլ էին տվել կազմակերպել երթեր Ստամբուլի հեռավոր շրջանում՝ օդանավակայանի մերձակայքում:
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 1-ին Ստամբուլում ներգրավվել էր 15 հազար ոստիկան, 120 ջրցան մեքենա, հայտնում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի մյուս քաղաքներում մայիսմեկյան երթերն անցել են առանց պատահարների, սակայն Գազիանթեփում միջոցառումը չեղյալ էր հայտարարվել ոստիկանության բաժանմունքի մոտ որոտացած պայթյունի հետևանքով, որին զոհ էր գնացել 2 մարդ: