Բաժիններ՝

2016թ. մայիս ամսվա հորոսկոպ

Մայիս ամսվա հորոսկոպը կտա կարևոր խորհուրդներ Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ներկայացուցիչներին, որպեսզի ավելի հեշտությամբ հասնեք հաջողության և օգտակար անցկացնեք ժամանակը:

Խոյ

Հորոսկոպը Ձեզ խորհուրդ է տալիս լինել ավելի զգույշ և փատաթղթերն ուշադիր ստորագրել, որպեսզի բաց չթողնեք կարևոր և որոշիչ մանրամասները: Դուք պետք է զինվեք համբերությամբ նաև անձնական կյանքում, որպեսզի խուսափեք կոնֆլիկտներից:

Ցուլ

Ազատ Ցլերի համար կան դրական նորություններ. այս շաբաթ Դուք կարող եք հանդիպել Ձեր երկրորդ կեսին: Իսկ նրանք, ովքեր արդեն գտել են, ավելացրեք մի փոքր ռոմանտիզմ: Կյանքի ֆինանսական կողմը հատկապես հաջող կլինի, բայց չէր խանգարի լինել մի քիչ ավելի խնայող:

Երկվորյակներ

Ավելորդ անգամ Ձեզ մի ենթարկեք սթրեսի, բայց արդարացված ռիսկը կարող է օգուտ բերել: Այս շաբաթը կարող է առանցքային լինել գործընկերների հետ շփվելիս: Խեցգետին

Եթե Դուք նյարդային տրամադրություն ունեք, ապա դա մի տարեք տուն: Դիտարկեք նոր աշխատանքի մասին առաջարկը. այն կարող է շահութաբեր լինել:

Առյուծ

Եկել է բավականին բարենպաստ ժամանակ և սիրո, և կարիերայի համար: Ընդ որում, եթե Դուք մտքեր և առաջարկություններ ունեք, անպայման հայտնեք այդ մասին ղեկավարությանը:

Կույս

Աստղերը խորհուրդ են տալիս թողնել մանր ծախսերը. հետագայում դրանք պետք կլինեն ավելի կարևոր ինչ-որ բանի համար: Այս շաբաթ հնարավորություն կա հարթել հարաբերությունները հարազատների և սիրելի մարդու հետ:

Կշեռք

Ճիշտ ժամանակն է պարտքերը վերադարձնելու համար: Վատ չէր լինի, եթե մի փոքր հանգստանայիք և մի քիչ ավելի շատ ուշադրություն հատկացնեիք Ձեր հարազատներին:

Կարիճ

Ինչպես միշտ, Դուք շատ ուժ և եռանդ կծախսեք աշխատանքում, որի արդյունքում պարգևատրման կարժանանաք: Հնարավոր է վառ սիրավեպ:

Աղեղնավոր

Ֆինանսական և անձնական պրոբլեմներ չեք ունենա: Կարող եք ստանալ հետաքրքիր և շահութաբեր աշխատանքի առաջարկ:

Այծեղջյուր

Ժամանակը հանգիստ և հարթ կընթանա, դրա համար էլ Դուք կարող եք զբաղվել և անձնական կյանքով, և աշխատանքով:

Ջրհոս

Ջրհոսներին, ովքեր ունեն հարաբերություններ և ընտանիք, աստղերը խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին և սիրելի մարդուն: Կարող եք գործունեության նոր բնագավառ փնտրել: Շատ կարևոր է բավարար հանգիստը և քունը:

Ձկներ

Ձկների համար հաջող ժամանակ է: Աշխատանքը կլինի ամբողջությամբ Ձեր հսկողության տակ: Շատ հնարավոր են սիրային հաղթանակներ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս