Բաժիններ՝

Սթիվեն Սիգալը ցանկանում է Թաիլանդում պրոդյուսերական ընկերություն հիմնել և ֆիլմեր նկարահանել

Հոլիվուդյան հայտնի դերասան, պրոդյուսեր եւ ռեժիսոր Սթիվեն Սիգալը ծրագրում է Թաիլանդում հիմնել սեփական պրոդյուսերական ընկերությունը եւ նկարահանել երկու նոր կինոնկար: Այս մասին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:

Ինչպես գրել է Nation հրատարակությունը, անցյալ շաբաթ Սիգալն անցկացրել է Բանգկոկում՝ հանդիպելով Թաիլանդի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ կանխավ նրանց աջակցությունն ստանալու համար: Թե ինչի մասին կլինեն Սիգալի «թաիլանդական» ֆիլմերն, առայժմ հայտնի չէ: Նա ինքն առայժմ որեւԷ մեկնաբանություն չի տվել մամուլին: Սակայն Թաիլանդի խորհրդարանի պատգամավորները, որոնք ընդունել են դերասանին, վստահություն են հայտնել, որ «Սթիվեն Սիգալի նոր ֆիլմերը կժողովրդականացնեն մուայ թայը»:

Թագավորության սահմաններից դուրս այս մարտարվեստն ավելի շատ հայտնի է որպես թաիլանդական բռնցքամարտ, որի բնորոշ տարբերությունն այն է, որ մարտիկները հարվածներ հասցնելու համար օգտագործում են ոչ միայն բռունցքները, այլեւ ոտնաթաթերը, սրունքները, արմունկները, ծնկները:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2013 թվականին թագավորության տարածքում նկարահանվել են 717 արտասահմանյան կինոնկարներ: Այդ քանակության մեծ մասը (150) բաժին է ընկնում Հնդկաստանին: Եվս 140 կինոֆիլմեր Թաիլանդում նկարահանել են Ճապոնիայի, 38-ը Հոնկոնգի, 34-ն ԱՄՆ-ի ընկերությունները, 29-ական ֆիլմեր կան Չինաստանի եւ Հարավային Կորեայի կինոարտադրողների հաշվին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս