Բաժիններ՝

Ռուսաստանը Կովկասի որոշ երկրների համարում է իր «հետնաբակը». Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Վաշինգտոն այցի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախկին քարտուղար Դոնալդ Ռամսվելդի հետ: Հանդիպումից հետո Մարգվելաշվիլին հանդես է եկել Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երիտասարդ առաջնորդների առաջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Մարգվելաշվիիի մամուլի ծառայության տեղեկություններով՝ վրացի նախագահը պատմել է տարածաշրջանային քաղաքականության մեջ Վրաստանի դերի մասին, խոսել էներգետիկ հարցերի մասին:

«Մեր հարևանը Ռուսաստանի Դաշնությունն է: Այն փորձում է մասնակցել հարևան երկրների քաղաքական գործընթացներին ու անգամ մեզնից որոշներին համարում է իր «հետնաբակը»: Ռուսաստանը փորձում է կասեցնել Վրաստանի զարգացումը, ու դա նշանակում է բոլոր այն հնարավորությունների չեզոքացում, որը ստեղծել են մեր բարեկամները Կասպյան տարածաշրջանում:

Վրաստանը քաղաքական ու մշակութային տեսանկյունից իրեն համարում է ՆԱՏՕ-ի ու Եվրոպայի մաս: Մի քանի ամիս անց Վրաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, ու մենք ակտիվորեն աշխատում ենք նրա համար, որ դրանք անցնեն ազատ, մրցակցային միջավայրում ու նպաստեն լավագույն ապագայի կերտմանը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս