Բաժիններ՝

Բելգիան ներգաղթյալներին կպարտադրի ինտեգրվել բելգիական հասարակությանը

Բելգիայի կառավարությունը հավանության է արժանացրել օրենքի նախագիծը, որը ստիպում է ներգաղթյալներին պարտավորվել հարգել Բելգիայի իրավունքները, պարտականություններն ու ազատությունը, հայտնում է RTBF հեռուստաալիքը:

Համաձայն միգրացիայի հարցերով պետքարտուղար Թեո Ֆրանկենի առաջարկի՝ Եվրամիության թվին չպատկանող երկրներից ժամանած արտասահմանցիները, որոնք առաջին անգամ են ժամանում Բելգիա ավելի քան 3 ամիս ժամկետով, պետք է 30 օրում ստորագրեն նման պարտավորություն: Դրա համար նրանց կտրվի իրենց երկրի լեզվով հռչակագիր:

Պոտենցյալ ներգաղթյալները պետք է հայտնեն իրենց մտադրության մասին՝ ինտեգրվել Բելգիայի հասարակության կյանքին, ուսումնասիրել շրջանի լեզուն, որտեղ հաստատվում են ու աշխատանք որոնեն:

Եթե վերջիններս հրաժարվեն նման պարտավորություններ ստանձնել, ապա նրանց կարտաքսեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031