
Լեհաստանում կքանդվեն խորհրդային հարյուրավոր հուշարձաններ

Լեհաստանի նկատմամբ կոմունիստական համակարգչի գերիշխանությունը խորհրդանշող հուշարձանները պետք է քանդվեն ու տեղափոխվեն թանգարաններ: Այս մասին, ինչպես հայտնում է Onet.pl պորտալը, հայտարարել է Ազգային հիշողության պետական ինստիտուտի ղեկավար Լուկաշ Կամինսկին:
Հուշարձանների քանդման նախագիծը ինստիտուտը մոտ շաբաթներս կուղարկի տեղի ինքնակառավարման մարմիններին:
Ինչպես գրում է պորտալը, խոսքն ավելի քան 500 օբյեկտների մասին է, որոնք տեղադրվել են հասարակական վայրերում՝ որպես երախտագիտության նշան ԽՍՀՄ-ին:
Կամինսկու խոսքով՝ քանդվելուց հետո այդ հուշարձանները դառնալու են «դժվար ժամանակների վկայություններ»:
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ կոչ էր արել Լեհաստանին դադարեցնել «հուշարձանների դեմ պատերազմը»: