ՀՀԿ-ում լինելու է արտաքին կապերի հանձնաժողով

ՀՀԿ-ն որոշում է կայացրել կուսակցության կառուցվածքում ստեղծել արտաքին կապերի նոր հանձնաժողով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով ՀՀԿ նոր ծրագրի մասին: Նրա խոսքով՝ կապերն այնքան են ընդլայնվել և խորացել, որ կարիք կա ոչ միայն՝ անձնական, այլև՝ ինստիտուցիոնալ մակարդակով համակարգել կուսակցության գործունեությունը տարբեր միջազգային կառույցներում:

Նրա խոսքով՝ այս հանձնաժողովի հիմնական գործառույթը լինելու է կուսակցական ներկայացուցիչների՝ ինչպես՝ երիտասարդական, կանանց կառույցների, այնպես էլ՝ խորհրդարանական համաժողովներում ՀՀԿ անդամ կամ ՀՀԿ խմբակցություն ներգրավված անդամների հետ համատեղ աշխատանքը, հատկապես եվրոպական և միջազգային խորհրդարանական համաժողովներում, որտեղ կան ֆրակցիաներ:

«Այսինքն՝ մենք աշխատում ենք այնտեղ, այն միջազգային համաժողովներում, որտեղ կան առանձին ֆրակցիաներ: Խնդիրը չի սահմանափակվելու բացառապես կուսակցական խորհրդով, այլ նաև առաջ են գնալու երիտասարդական և կանանց կառույցների նախաձեռնություններով: Գիտեք, որ դրսում աշխատող եվրոպական կուսակցությունները շատ մեծ դեր են տալիս այդ կառույցներին: Կուսակցությունների հետագա հզորացման համար շատ կարևոր է ներգրավել ինչպես՝ կանանց, այնպես էլ՝ երիտասարդներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031