
Ջենիֆեր Լոպեսը՝ բոլոր ժամանակների ամենագրավիչ կին

Victoria’s Secret ամերիկյան ընկերությունն անցկացրել է What Is Sexy?-ի ցուցակի հրապարակման արարողությունը: Ինչպես հաղորդում է Fashionmag-ը, բոլոր ժամանակների ամենասեքսուալ կնոջ կոչմանն արժանացել է ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը: Ամենասեքսուալ կինոդերասա նուհին Է ճանաչվել Քերի Վաշինգտոնը, երգչուհին՝ Դեմի Լովաթոն:
Մրցանակներ են հանձնել ոչ միայն մարդկանց, այլեւ քաղաքներին. ամենասեքսուալ քաղաքներ են ճանաչվել Նեշվիլը եւ Փարիզը: Ամենասեքսուալ տնային կենդանին դարձել է երգչուհի Ջոն Լեջենդի Փիպ անունով ֆրանսիական բուլդոգը:
Victoria’s Secret ընկերությունը մասնագիտանում է կանանց ներքնազգեստի, հագուստի, աքսեսուարների եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում: Կենտրոնակայանը գտնվում է Օհայոյի նահանգի Կոլումբոս քաղաքում: Առաջին ցուցադրությունն անցկացվել է 1995 թվականին: