Դևիդ Բոուիի հիշատակի համերգը ուղիղ եթերում կհեռարձակվի ամբողջ աշխարհում
Հայտնի կատարող Դեւիդ Բոուիի տաղանդի երկրպագուները կկարողանան Նյու Յորքում նրա հիշատակի համերգը դիտել համացանցով: Այս մասին Press Association գործակալությանը հայտնել են միջոցառման կազմակերպիչները:
Նրանց խոսքով՝ Նյու Յորքի Radio City Music Hall համերգասրահում ապրիլի 1-ին կայանալիք ելույթն ուղիղ եթերում դիտելու հնարավորություն ստանալու համար երկրպագուները պետք է միջոցներ փոխանցեն բարեգործական կազմակերպություններից մեկի հաշվին: Նշվում է, որ նվիրատվության նվազագույն գումարը կկազմի 20 դոլար, իսկ հավաքված բոլոր փողերը կօգտագործվեն երիտասարդ երաժիշտներին ու նկարիչներին աջակցելու, ինչպես նաեւ երեխաների կրթական ծրագրերի համար:
Ammado առցանց-հարթակի օգնությամբ փոխանցելով միջոցները՝ երկրպագուները կստանան համերգը դիտելու հատուկ հղում: Ընդհանուր առմամբ Նյու Յորքում ելույթ են ունենալու 18 հայտնի երգիչներ ու երաժշտական խմբեր, այդ թվում՝ Mumford & Sons-ը, Blondie-ն եւ The Pixies-ը, որոնք հավաքվածների համար կկատարեն Բոուիի առավել հայտնի կոմպոզիցիաները:
Դեւիդ Բոուին լյարդի քաղցկեղից հունվարի 10-ին մահացել է Նյու Յորքում: Իր կարիերայի ընթացքում կատարողը վաճառել է ավելի քան 136 մլն սկավառակ եւ մտել Մեծ Բրիտանիայի փոփ-երաժշտության պատմության մեջ ամենահաջողակ արտիստների տասնյակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: