
Հանրապետության որոշ քաղաքներում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարան-Վանաձոր ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է (Մարտունու կողմից):
Արթիկում, Աշոցքում, Ստեփանավանում, Վանաձորում, Դիլիջանում, Սևանում, Ճամբարակում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում տեղում է ձյուն:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն