Բաժիններ՝

Բրիտանիայում կատուն 8 օր անցկացրել է ծանրոցում և ողջ մնացել

Բրիտանիայի Արևմտյան Սուսսեքս կոմսությունում Քափքեյք անունով սիամական կատուն փոստային ծանրոցով ճամփորդույթուն է կատարել: Կատուն 8 օրում անցել է 420 կմ ճանապարհ: Այդ մասին, գրում է BuzzFeed News-ը:

Ծանրոցը սխալմամբ հասել է մի մարդու, ով DVD էր պատվիրել: Փաթեթում հայտնաբերված կատվին նա փոխանցել է The Royal Society for the Prevention of Cruelty կազմակերպության կենդանապաշտմաններին:

Զննումից հետո բժիշկները հայտնել են, որ փոխադրման ընթացքում կենդանին չի տուժել, բայց խիստ ջրազրկվել է: Առկա միկրոչիպի միջոցով նրանք գտել են կատվի տերերի տվյալներն ու կապ հաստատել նրանց հետ:

Կատվի տիրուհին՝ Ջուլիա Բեգգոտը պատմել է, որ ողջ ընթացքում քաղաքով մեկ փնտրում էր իր կենդանուն: Պարզվում է՝ սկավառակները փաթեթավորելիս նա չի նկատել, թե ինպես է կատուն մտել տուփի մեջ: Կնոջ խոսքերով՝ նա իրեն սարսափելի վատ է զգում տեղի ունեցածի պատճառով, իսկ կատվի վերադարձը համարում է հրաշք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031