Ծաղկած սակուրայի կախարդական լուսանկարներ՝ National Geographic-ից
Մոլորակի վրա քիչ են վայրերը, որտեղ գարնան գալստին բնությունը ծաղկում է այնքան հիասքանչ, որքան Ճապոնիայում: Բալի ծաղկումը բնության ամենահիասքանչ երևույթներից է:
National Geographic-ը ներկայացնում է սակուրայի ծաղկումը պատկերող հիասքանչ լուսանկարներ: Ճապոնացիները շատ ուշադիր են սակուրայի ծաղկման նկատմամբ: Երկրի հիդրոօդերևութաբանական ծառայությունները ներկայացնում են սեզոնի մանրամասն կանխատեսումը:
Ծաղկումը շարժվում է հարավից հյուսիս, ու ճապոնացիներն ուշադիր հետևում են դրան՝ շնորհիվ կանխատեսումների, որպեսզի կարողանան հիանալ այդ անհավանական գեղեցկությամբ: