Բաժիններ՝

Բրիտանացի զույգն ամուսնացել է ահռելի սառցադաշտի մեջ

Բրիտանական զույգը՝ 41-ամյա Էնթոնի Լին և 36-ամյա Մերի Ջոնս Լին, ամուսնացել են Իսլանդիայի ահռելի սառցադաշտի մեջ, հայտնում է The Daily Mail-ը:

Հաղորդվում է, որ հարսանեկան արարողությունը կայացել է 40 մետր խորության վրա՝ ըստ Ցելսիուսի -2 աստիճան պայմաններում: Արարողությանը ներկա է եղել ընդամենը 19 հյուր:

Հարսանեկան արարողության անցկացման վայր է ընտրվել Լաունգյեկյուդլ սառցադաշտը, որի ներսում կա ոչ մեծ մատուռ:

Պարբերականը հայտնում է, որ օրիգինալ հարսանեկան արարողության արժեքը, հաշվի առնելով թռիչքի ծախսերը, կազմել է 9 հազար ֆունտ ստեռլինգ:

The Daily Mail-ի տվյալով՝ Լաունգյեկդյուդլն այսօրվա դրությամբ Եվրոպայում մեծությամբ երկրորդ սառցադաշտն է:

1783086 1783087 1783090 1783091 1783085 1783084

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031