Բաժիններ՝

Կյանքի 17 կանոն VKontakte-ի ստեղծող Պավել Դուրովից

Cluber.com.ua կայքը գրում է, որ Պավել Դուրովը VKontakte սոցիալական ցանցի հիմնադիրներից մեկն է: Նա դասվում է ռուս ամենաանսովոր բիզնեսմենների ցանկում և կիսվում է իր հաջողության բանաձևով:

1. Արա այն, ինչ քեզ դուր է գալիս: Սովորիր: Սովորեցրու: Զարգացիր: Փոխիր քեզ ներսից: Ոսկե կանոնն ասում է` արա այն, ինչ քեզ իրական հաճույք է պատճառում, և այդ դեպքում ավելի երջանիկ կդառնաս:

2. Հրաժարվիր աղբից, որը դու ուտում, խմում և ծխում ես ամեն օր:

3. Օտար լեզուներ սովորիր: Համացանցի ռուսախոս օգտատերերի թիվը 60 մլն է, իսկ անգլախոսներինը` միլիարդ: Անգլերենի իմացությունը պարզապես գիտելիք չէ, այլ՝ կենսական անհրաժեշտություն:

4. Գրքեր կարդա: Ոսկե կանոնն ասում է` ամեն շաբաթ նվազագույնը մի գիրք կարդա: Արդյունքում՝ դու տարվա ընթացքում կկարդաս 50 գիրք, որոնք կշրջեն քո կյանքը:

5. Յուրաքանչյուր հանգստյան օր անցկացրու օգտակար ձևով:

6. Նպատակներ դիր, ֆիքսիր դրանք թղթի վրա, բլոգում կամ մեկ այլ տեղ: Կարևոր է, որ դրանք լինեն հստակ, հասկանալի և չափելի: Եթե նպատակ դնեք, կարող եք հասնել դրան կամ չհասնել: Եթե նպատակ չդնեք, դրանց հասնելու տաբերակներ այլևս չկան:

7. Սովորիր համակարգչի վրա տպել՝ առանց նայելու: Ժամանակն այն քիչ թանկարժեք իրերից է, որոնք դու ունես, և դու պետք է կարողանաս այնքան արագ տպել, որքան արագ մտածում ես: Իսկ դու պետք է մտածես ոչ թե այն մասին, թե որտեղ է գտնվում քեզ անհրաժեշտ տառը, այլ այն մասին, թե ինչ պետք է գրես:

8. Գնահատիր ժամանակը: Սովորիր գործերդ այնպես դասավորել, որ դրանք կարգավորվեն՝ գրեթե առանց քո մասնակցության: Որոշումներն արագ կայացրու, արագ քայլեր ձեռնարկիր, աշխատանքը հետոյին մի թող: Կամ արա բոլոր գործերը, կամ դրանք հանձնարարիր ուրիշին:

9. Հրաժարվեք համակարգչային խաղերից, սոցիալական ցանցերում առանց նպատակ մնալուց: Նվազագույնի հասցրեք շփումները սոցիալական ցանցերում, միայն մեկ հաշիվ ունեցեք: Տանը վերացրեք հեռուստացույցի լարը:

10. Դադարեք նորություններ կարդալ: Միևնույն է` կարևոր իրադարձությունների մասին բոլորը կխոսեն:

11. Սովորեք առավոտյան վաղ արթնանալ: Պարադոքսը կայանում է նրանում, որ առավոտյան ժամերին միշտ ավելի շատ բան ես հասցնում անել, քան երեկոյան ժամերին: Մարդուն բավարար է 7 ժամ քունը` նորմալ սնվելու և ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում:

12. Աշխատեք շրջապատել ձեզ արդար, բաց և խելացի մարդկանցով:

13. Սպորտով զբաղվեք: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մարդու լավագույն ընկերն է, ով ցանկանում է մարմնին վերադարձնել տոնուսը և ստանալ էնդորֆիններ: Մոռացեք վերելակի մասին:

14. Անսովոր բաներ արեք: Գնացեք այնտեղ, որտեղ նախկինում չեք եղել, աշխատանքի գնացեք այլ ճանապարհով, լուծեք խնդիր, որից ընդհանրապես գլուխ չեք հանում: Դուրս եկեք հարմարավետության տարածքից, լայնացրեք ձեր գիտելիքներն ու աշխարհայացքը: Տանը փոխեք կահույքի դասավորությունը, ձեր արտաքինը, սանրվածքը, իմիջը:

15. Ազատվիր ավելորդ աղբից:

16. Մոռացիր այն ամենի մասին, ինչ անցյալում է եղել: Անցյալից վերցրու միայն փորձը, գիտելիքները, լավ հարաբերություններն ու դրական տպավորությունները:

17. Մի վախեցիր: Անհաղթահարելի խոչընդոտներ չկան, և բոլոր կասկածներն ապրում են քո գլխում: Պարտադիր չէ զինվոր լինել, բավական է միայն տեսնել նպատակը, հաղթահարել խնդիրները և իմանալ, որ դրան կհասնես` անհաջողություն ունենալու առանց որևէ շանսի:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս