
Հարավային Կորեայում մոտ 11 հազար բադ է ոչնչացվել թռչնի գրիպի պատճառով

Հարավային Կորեայում ոչնչացրել է 10.9 հազար բադ թռչնի գրիպի տարածման վտանգի պատճառով: Այս մասին փոխանցում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով «Ռենհապը»:
Գյուղատնտեսության նախարարությունից հայտնել են, որ հետազոտությունները ցույց են տվել թռչնագրիպի ախտածնության դրական արդյունք: Բադերի ոչնչացումից հետո հայտարարվել է կարանտին՝ վարակի տարածումից խուսափելու համար:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ինդիանա նահանգում արձանագրվել է H7N8 թռնչի գրիպի տարածում, որը կարող է վարակել մարդկանց: