Բրիտանիայում լույս է տեսել Independent-ի վերջին տպագիր համարը
Բրիտանական հայտնի Independent թերթն այսօր վերջին անգամ է տպագրվել: Ներկայում, թերթի ղեկավարության որոշմամբ, Independent-ը գոյություն կունենա բացառապես օնլայն տարբերակով, հայտնում է BBC-ն:
Սա 1995 թվականից ի վեր առաջին խոշոր պարբերականի փակումն է Բրիտանիայում ու ամբողջական անցումն օնլայն վարկածի:
Independent օրաթերթը հիմնադրվել էր 1986թ. և 1990 թվականին արդեն տպագրվում էր 400 հազար օրինակով:
Թերթն իրեն համարում էր անկախ կուսակցական նախասիրություններից, քաղաքականության հարցերում գտնվում էր ավելի ձախ հայացքներ ունեցող Guardian-ի ու պահպանողական Times-ի միջև:
Սակայն արդեն 90-ականներից թերթը լուրջ ֆինանսական խնդիրների էր բախվել, թերթի տպաքանակը նվազել էր, ու 2010թ. այն գնեց ռուս գործարար Ալեքսանդր Լեբեդևը:
Մինչ այդ, ըստ թերթի սեփականատերերի, դրա օնլայն տարբերակն ավելի շատ ընթերցողներ են նախընտրում կարդալ: