Բաժիններ՝

The Rolling Stones ռոք խումբն իր առաջին համերգն է ունեցել Կուբայում

Բրիտանական The Rolling Stones ռոք խումբն իր առաջին համերգն է ունեցել Կուբայում: Հավանայի «Սյուդադ Դեպորտիվո» մարզական համալիրում հավաքվել են հարյուր հազարավոր հանդիսատեսներ: Այս մասին հայտնում է BBC-ն: Այդ մակարդակի երաժիշտներ չեն եղել Կուբայում 1961 թվականից հետո, երբ հեղափոխական առաջնորդ Ֆիդել Կաստրոն երկրում արգելել է ռոք երաժշտությունը՝ անվանելով այն քայքայիչ:

Նրանք, ովքեր չեն կարողացել մուտք գործել մարզական համալիր՝ մասնակցելու The Rolling Stones-ի անվճար համերգին՝ վայելել են համերգը հարակից կառույցների տանիքներին բարձրարանալով կամ էլ հարակից փողոցներում տեղակայվելով:

Համերգին մասնակցել են օտարերկրացիներ ևս՝ բրիտանացիներ, գերմանացիներ, ամերիկացիներ, արգենտինացիներ, մեքսիկացիներ: Վիպ գոտում հնարավոր է եղել տեսնել մոդել Նաոմի Քեմբլին և դերասան Ռիչարդ Գիրին:

Ռոք խումբը կատարել է 18 երգ՝ ընտրելով ամենահիթայինները: Մի երգից մյուսին անցնելիս խմբի մենակատար Միք Ջագերը շփվել է հանդիսատեսի հետ իսպաներենով: Համերգը տևել է երկու ժամ ու ավարտվել «Satisfaction» երգով:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031