
«Վալենսիայի» երկրպագուներն այրել են Գարի Նևիլի խրտվիլակը

Իսպանական Վալենսիա քաղաքում տեղի է ունեցել «Լաս Ֆալիաս» անվանումով կրակի ավանդական փառատոնը: Տվյալ միջոցառումը խորհրդանշում է մարդկանց ձերբազատումը յուրաքանչյուր հնից և հույսը` պայծառ ապագայի հանդեպ:
Տոնակատարության ժամանակ «Վալենսիայի» երկրպագուները` դժգոհ թիմի արդյունքներից, այրել են թիմի գլխավոր մարզիչ Գարի Նևիլի խրտվիլակը: Ինչպես հաղորդում է AS պարբերականը, նույն ճակատագրին են արժանացել ակումբի սեփականատեր Պիտեր Լիմի, տնօրեն Լեյխուն Չանի, ինչպես նաև՝ թիմի նախկին մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուի խրտվիլակները:
Բացի այդ, այրվել են Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի, Հռոմի պապի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խրտվիլակները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը