Պիկեն ջարդել է հեռուստացույցը, երբ «Ռեալ»-ը 10-րդ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթը
Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ շատ է վշտացել երբ Մադրիդի «Ռեալ»-ը 10-րդ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Իսպանացու խոսքով` նա ջարդել է հեռուստացույցը, երբ Սերխիո Ռամոսը «Ատլետիկո»-ի հետ հանդիպման վերջում հավասարեցրել է հաշիվը և մրցավեճը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: Արդյունքում ` «Ռեալ»-ը հաղթանակ է տարել 4:1 հաշվով: Իր զգացմունքների մասին Պիկեն պատմել է արքայական ակումբի արդեն նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին, ով այժմ հանդես է գալիս «Պորտու»-ում:
«Իհարկե, ես նյարդայնացել էի: ցանկանում էի, որպեսզի ամեն գնով նրանք պարտվեն: Երբ Սերխիոն գոլ խփեց, ես ջարդեցի հեռուստացույցը»,- Պիկեի խոսքերն է մեջբերել Marca-ն:
«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ն առաջիկայում ուժերը կչափեն Իսպանիայի առաջնության շրջանակում: Մրցավեճը տեղի է ունենալու ապրիլի 2-ին: