
Հայոց Եկեղեցին ունի յոթ ժամերգություն

Հայ Եկեղեցին ունի 7 ժամերգություն`
Գիշերային,
Առավոտյան,
Արևագալի,
Ճաշու (երրորդ, վեցերորդ, իններորդ ժամերի),
Երեկոյան,
Խաղաղական,
Հանգստյան:
7 ժամերգությունները կատարվում են` ըստ Դավթի հետևյալ սաղմոսի. «Օրվա մեջ յոթ անգամ պիտի օրհնեմ քո արդար դատաստանի համար» (Սաղմ. 118. 164):
Այժմ սովորաբար կատարվում են Գիշերային, Առավոտյան և Երեկոյան ժամերգությունները: Արևագալը, Խաղաղականը, Հանգստյանը և Ճաշուն կատարվում են Մեծ Պահքին, Ճաշուն նաև Պատարագ մատուցված օրերին Մեծ Պահքի, ինչպես նաև ճրագալույցներին և Ավագ Հինգշաբթի Ս. Պատարագից առաջ:
armchurch.info