Ռիչարդ Հովհաննիսյանը շտապ հոսպիտալացվել է. Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ում է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն երկար ժամանակ է՝ գտնվում է Ամերիկայում։ Ըստ մեր տեղեկությունների՝ այցը թեև պլանավորված էր և պետք է աշխատանքային լիներ, ավելի շատ է կայացել և երկարաձգվել է անձնական պատճառներով։ Ըստ մեր աղբյուրների, Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը, հայտնի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, շտապ հոսպիտալացվել է և վիրահատվել։ Նույն օրերին նրա կինը վայր է ընկել և կոտրվածքներ ստացել։ Միացյալ Նահանգներում բնակվող ծնողների առողջական խնդիրներով պայմանավորված Րաֆֆի Հովհաննիսյանը շտապ մեկնել է նրանց մոտ։ Միաժամանակ, Հովհաննիսյանը պետք է աշխատանքային հանդիպումներ ունենա ԱՄՆ-ում, սակայն ինչ հանդիպումների մասին է խոսքը, հայտնի չէ։ Ըստ որոշ գնահատականների՝ դրանք կապված են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարած մոբիլիզացիայի երրորդ փորձի հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031