Գորիսի աղմկահարույց ծեծի մասնակիցներից որոշները եղել են թմրադեղերի ացդեցության տակ. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Գորիսի ոստիկանապետի կողմից ծեծի ենթարկված Արթուր Գևորգյանի գործը, ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայության վարույթում է։ Հենց այսպես էլ պետք է լիներ, քանի որ ծեծկռտուքի մասնակիցներն ու գործով անցնող վկաները պաշտոնյաներ են։ «ՉԻ»-ն երեկ նոր մանրամասննր իմացավ ՀՔԾ վարույթում գտնվող այս գործից։ Մեր տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցներից որոշները եղել են թմրադեղերի ացդեցաթյան տակ։ Դա հաստատվել է նաև փորձաքննությամբ։ Խոսքը ոչ թե ոստիկանապետի «թիմի», այլ «հակառակորդ կողմի» ներկայացուցիչների մասին է։ Հիշեցնենք, որ մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը, ինչպես նաև մարզի իրավապահ կառույցի ղեկավարները, մասնակցել են ծեծկռտուքի, որն արձանագրել են «Դիանա» ռեստորանային համալիրը վերահսկող տեսախցիկները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031