Բաժիններ՝

«Տխուր եմ, որ որպես ֆուտբոլիստ այլևս խաղադաշտ դուրս չեմ գա». Բերեզովսկի

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով Բելառուսի դեմ ընկերական խաղում հավաքականի կազմում անցկացրեց իր հրաժեշտի հանդիպումը, շատ ոգևորված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած անակնկալից: «Շատ ոգևորված եմ, որ մեր ֆեդերացիայի ղեկավարությունը կարողացավ նման հրաժեշտ կազմակերպել, նման անակնկալ մատ ուցել: Նաև շատ ուրախ եմ ևս մեկ անգամ հայրենիքում լինելու համար»,- ասել է Բերեզովսկին:

Բերեզովսկին հավելեց, որ մի կողմից էլ տխուր զգացողություններ ունի, քանի որ գիտակցում է, որ որպես ֆուտբոլիստ այլևս խաղադաշտ դուրս չի գա:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ռոման Բերեզովսկուն Toyota Prado Land Cruiser մակնիշի ավտոմեքենա է նվիրել: Հայկական ֆուտբոլի զարգացման մեջ ունեցած ներդրման համար Բերեզովսկին նաև պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Ռոման Բերեզովսկին Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 1996թ. օգոստոսի 31-ին՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում: Նա Հայաստանի ազգային ընտրանում կազմում անցկացրել է 94 հանդիպում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս