Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանը մեծ պատիվ է համարում Ռոման Բերեզովսկու կողքին խաղալը

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է հավաքականի կազմում դարպասապահ Ռոման Բերեզեովսկու հրաժեշտի հանդիպմանը: Մովսիսյանը Ֆեյսբուքյան իր էջու մ տեղադրել է Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպմանը Հանրապետական մարզադաշտի տրիբունայում բացված մեծ պաստառի լուսանկարը Ռոման Բերեզովսկու նկարով և կատարել հետևյալ գրառումը: «Մեծ պատիվ էր մեր ավագի կողքին խաղալը: Շնորհակալություն և հաջողություն»:

Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպմանը Հայաստանի հավաքականի երկարամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին անցկացրեց իր հրաժեշտի խաղը: Հանդիպման ընդմիջմանը Ռոման Բերեզովսկին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից որպես նվեր ստացավ Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա, իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրան պարգևատրեց Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Բերեզովսկուն նվիրեց նրա նկարը:

Յուրա Մովսիսյանը Բելառուսի դեմ ընկերական խաղին մասնակցելու համար հավաքական չէր հրավիրվել: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ քանի դեռ ինքը ղեկավարում է ֆեդերացիան, Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը և Գևորգ Կասպարովը հավաքական չեն հրավիրվելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս