Բաժիններ՝

Փոլ Մաքքարթնին նկարահանվելու է «Կարիբյան ծովի ավազակները» ֆիլմի հինգերորդ մասում

The Beatles-ի խմբի անդամ Փոլ Մաքքարթնին կնկարահանվի «Կարիբյան ծովի ավազակները» ֆիլմի հինգերորդ մասում: Թե ինչ դեր է խաղալու երաժիշտը, առայժմ չի հրապարակվում: Միայն հայտնի է, որ Մաքքարթնին կհայտնվի ոչ մեծ տեսարանում, որը կհավելեն ժապավենի վերջնական տարբերակին: Պրեմիերան տեղի կունենա 2017 թվականի մայիսի 26-ին:

Երգիչը կմիանա Ջոն Դեփին, Օռլանդո Բլումին եւ Ջեֆրի Ռաշային, որոնք կվերադառնան ֆրանշիզայում իրենց դերերին: Հինգերորդ կինոնկարում նկարահանվել է նաեւ Խավիեր Բարդեմը:

Ինսայդերների խոսքով՝ նոր ֆիլմը, որն ստացել է «Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» անվանումը, ոգով ու մթնոլորտով մոտ է  «Սեւ մարգարիտի» նզովքը» առաջին ժապավենին:

Շարքի չորրորդ մասում՝ «Տարօրինակ ափերին» ֆիլմում նկարահանվել է Rolling Stones ռոք խմբի կիթառահար Քիտ Ռիչարդսը:

Փոլ Մաքքարթնին հայտնվել է հիմնականում վավերագրական ֆիլմերում, ինչպես նաեւ երգեր է ձայնագրել գեղարվեստական կինոնկարների համար: «Let It Be» ֆիլմի համար գրված համանուն կոմպոզիցիայի համար նա «The Beatles»-ի կազմում «Օսկար» մրցանակ է ստացել:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս