Բաժիններ՝

Սոֆյա Քոպոլան դարձել է Cartier բրենդի դեսպանը

Ամերիկացի ռեժիսոր եւ «Օսկար»-ի մրցանակակիր Սոֆյա Քոպոլան դարձել է Cartier ոսկերչական բրենդի դեսպանը: Ինչպես հաղորդում է El Economico-ը, դեռեւս հայտնի չէ, թե հատկապես ինչ են բովանակելու նրա պարտականությունները, բայց ընկերության հետ համագործակցության շրջանակներում նա արդեն լուսանկարվել է թեմատիկ ֆոտոշարքում :

Քոպոլան Cartier-ի վաղեմի երկրպագուհին է: Նրա նշանադրության մատանին պատրաստվել է ոսկերչական տան վարպետների կողմից, բացի այդ, նա նախընտրում է ֆիրմային ժամացույցները:

Ժամացույցների եւ ոսկերչական իրերի Cartier ֆրանսիական տունը Լուի Ֆրանսուա Քարտիեի կողմից հիմնադրվել է Փարիզում 1847 թվականին: Ներկայում վաճառքի տեսակետից սա լյուքս սեգմենտի երկրորդ կամ երրորդ ժամացուցային բրենդն է. որը թվային ցուցանիշներով զիջում է միայն Rolex-ին: Բացի ժամացույցներից, Cartier-ն արտադրում է թանկարժեք իրեր, գրենական պիտույքներ, կաշվից պատրաստված աքսեսուարներ եւ պարֆյումերիա:

Սոֆյա Քոպոլան ամերիկացի կինոռեժիսոր է, սցենարիստ եւ դերասանուհի: Նա ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Քոպոլայի դուստրն է: Սոֆյա Քոպոլան նկարահանել է հինգ լիամետրաժ ֆիլմ՝ «Կույս ինքնասպանները», «Թարգմանության դժվարությունները», «Մարիա-Անտուանետա»-ն, «Ինչ-որ տեղ»-ը եւ «Բարձրաշխարհիկ հասարակությունը»: Քոպոլան արժանացել է մի քանի հեղինակավոր մրցանակների՝ «Սեզար»-ի եւ «Օսկար»-ի («Թարգմանության դժվարություններ»-ի համար), նրան նաեւ «Ինչ-որ տեղ» ֆիլմի համար պարգեւատրել են Վենետիկի կինոփառատոնի «Ոսկ ե առյուծ» մրցանակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս