
Արտակարգ դեպք Գյումրիում. 2 դիմակավորված անձինք տան մուտքի մոտ դանակի մի քանի հարված են հասցրել Գյումրիի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրենին. shamshyan.com

Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Վաղ առավոտյան 2 դիմակավորված անձինք Գյումրի քաղաքում իր տան՝ Վազգեն Սարգսյան 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեից աշխատանքի մեկնելու ժամանակ դանակի մի քանի հարվածներ են հասցրել Գյումրիի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին բժիշկը գտնվում է Գյումրիի հիվանդանոցի վիրահատարանում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ասատրյանը ավտոմեքենան դուրս հանելիս է եղել, երբ նրան դանակահարել են: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ա. Ասատրյանը առողջապահության համակարգում և Շիրակի մարզում հայտնի է որպես ճանաչված ու սրտացավ, հոգատար մարդ և իր մասնագիտությանը գիտակ անձնավորություն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: