Բաժիններ՝

Մարսիալը կհրավիրվի Ֆրանսիայի հավաքական

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողի խաղից ստացած տպավորություններով: Մոտակա խաղերում մասնակցելու համար Մարսիալը հրավիրվել է ազգային հավաքական:

«Անտոնին երիտասարդ է, բայց արդեն ցույց է տվել իր պոտենցիալը Մանչեսթերում: Մարսիալը չի նկատում ճնշում` կապված իր տեղափոխության արժեքի հետ: Նա շատ է խաղում և առաջընթաց է ապրում: Նա լավ արագություն ունի և ընդունակ է զարմացնել դաշտում: Սովորաբար նա ձախից է հանդես գալիս, բայց ընդունակ է գործել նաև՝ որպես կենտրոնական հարձակվող:

Ես ուրախ եմ, որ նա շարունակում է առաջընթացը: Մարսիալը կանոնավորապես կհրավիրվի Ֆրանսիայի հավաքական, չնայած որ շատ երիտասարդ է և դեռ շատ բան ունի ավելացնելու»,- ասել է Դիդիե Դեշամը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031