
Գերմանիայում 3 մարդ է ձերբակալվել ահաբեկչություններ պլանավորելու կասկածանքով. ԶԼՄ-ներ

Գերմանիայի ոստիկանությունը Ավստրիայի հետ սահմանին կալանավորել է Կոսովոյից ժամանած երեք մարդու, որոնք եղել են բելգիական համարանիշներով ավտոմեքենայում մինչ Բրյուսելի ահաբեկչությունները: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Կասկածյալների նկատմամբ ընթանում է հետաքննություն, քանի որ մեզ տեղեկություններ են հասել, որ նրանք կարող էին պլանավորել լուրջ հանցագործություններ պետության դեմ»,- պատմել է գերմանական ոստիկանության ներկայացուցիչը:
Նա նաև հայտնել է, որ ոչ մի ապացույց չկա, որ վերջիններս առնչություն ունեն Բրյուսելի ահաբեկչություններին, սակայն նման վարկածը բացառել ոստիկանները դեռ չեն կարող: