![](/banners/BeFunky-design.jpg)
Բրյուսելում ահաբեկչության հետեւանքով տուժել է գրեթե 200 մարդ
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/brusel.jpg22.jpg)
Բելգիայի իշխանությունները հաստատել են, որ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 198 մարդ, 34 մարդ զոհվել է: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Այսպես, բելգիական մայրաքաղաքի մետրոյում, քաղաքապետարանի տվյալներով, զոհվել է 20 մարդ, 106-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի այդ, հրշեջների տեղեկություններով, 14 մարդ է զոհվել, իսկ 92-ը՝ վիրավորվել են Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: