Բաժիններ՝

Որքան կարող եք պահել մթերքը և խմիչքը սառնարանում

Ըստ independent.co.uk-ի՝ կա որոշակի ուղեցույց, թե որքան ժամանակ պետք է պահել այս կամ այն մթերքը և խմիչքը սառնարանում, որպեսզի այն չփչանա:
Առաջին հերթին համոզվեք, որ ձեր սառնարանը գտնվում է 40 աստիճան կամ ցածր ջերմաստիճանում:

Հետևեք մթերքի վրա նշված պիտանելիության ժամկետի պիտակին:
independent.co.uk-ը խորհրդակցել է Still Tasty առցանց ուղեցույցի հետ` սառնարանում պահվող մթերքների և դրանց պահպանության ժամկետների ցուցակ կազմելու համար: Still Tasty-ն օգտագործում է այնպիսի աղբյուրներ, ինչպիսիք են` ԱՄՆ-ի բնական ռեսուրսների պահպանության խորհուրդը, Սննդի և դեղորայքի սանիտարական հսկողության վարչությունը, և ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները:

Ահա, թե բացելուց հետո որքան ժամանակ կարող է ձեր սիրելի ուտելիքը և խմիչքը դիմանալ սառնարանում:

Ալկոհոլ

Գարեջուր` 1 օր, եթե պինդ փակված է:
Շամպայն` 3-5 օր (շամպայնի գազերը կարող են դուրս գալ դրանից հետո, բայց այն անվտանգ է օգտագործել):
Գինի, կարմիր և սպիտակ` 3-5 օր (կարմիր գինին հանեք սառնարանից մատուցելուց մեկ ժամ առաջ` այն սենյակային ջերմաստիճանի հասցնելու համար):

Համեմունքներ

Խորովածի սոուս` 4 ամիս,
Հումուս` 1 շաբաթ,
Կետչուպ` 6 ամիս,
Թխկու մրգահյութ` անսահմանափակ,
Մայոնեզ` 2-3 ամիս,
Մանանեխ` 1 տարի:

Կաթնամթերք

Բրի պանիր` 1 շաբաթ,
Չեդդեր պանիր, կտրատած` 5-7 օր,
Ձու` 3-5 շաբաթ,
Կաթ` 1 շաբաթ` պիտանելիության ժամկետից հետո,
Մոցարելլա պանիր, թարմ, շատ խոնավ` 2 շաբաթ,
Պարմեզան պանիր` 3 ամիս՝ պիտանելիության ժամկետից հետո,
Յոգուրտ` 10 օր՝ պիտանելիության ժամկետից հետո:

Միրգ և բանջարեղեն

Խնձոր` 3-4 շաբաթ,
Կտրատած ավոկադո` 2-3 օր (քամվելուց կամ չորանալուց խուսափելու համար մի քանի կաթիլ կիտրոն կամ լայմ կաթեցրեք և ամուր ծածկեք պլաստիկ տոպրակով կամ ալյումինաթիթեղով),
Հաղարջ` 1-2 շաբաթ
Բրոկկոլի` 3-5 օր,
Գազար` 2-3 շաբաթ,
Նեխուր` 1-2 շաբաթ,
Խաղող` 5-7 օր (խաղողը լվացեք ուտելուց առաջ, սառնարանում պահեք առանց լվանալու),
Հազարաթերթիկ` աղցանի մեջ` 3-5 օր
Նարնջի հյութ` 7-10 օր,
Դեղձ` հասած վիճակում` 3-5 օր,
Ազնվամորի և ելակ` 2-3 օր,

Միս և թռչնամիս

Բեկոն` 1 շաբաթ,
Տավարի, գառի, խոզի և հորթի միս` 3-5 օր,
Աղացած միս և աղացած հնդկահավի միս` թարմ, եփված` 3-4 օր,
Աղացած միս և աղացած հնդկահավի միս` թարմ, հում` 1-2 օր,
Եփված թռչնամիս` 3-4 օր,
Հում թռչնամիս` 1-2 օր:

Ծովամթերք

Սաղմոն, ծովախեցգետին և թունաձուկ` թարմ, եփված տեսքով` 3-4 օր,
Սաղմոն, ծովախեցգետին և թունաձուկ` թարմ, հում տեսքով` 1-2 օր,
Սուշի` 1 օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս