Բաժիններ՝

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում անվտանգությունն ուժեղացվել է

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում անվտանգությունն ուժեղացվել է: Համապատասխան որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Բրյուսելի օդանավակայանում պայթյուններ են որոտացել, հայտնում է LifeNews-ը: Նման որոշում կայացնելու պատճառն այն է, որ «Շերեմետևոն» ուղիղ ավիահաղորդակցություն ունի Բրյուսելի հետ:

Հիշեցնենք, որ այսօր մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել Բելգիայի մայրաքաղաքում: Առավոտյան երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում տեղի ժամանակով ժ. 08.00-ին:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ օդանավակայանում պայթյուններին զոհ է գնացել 23 մարդ: Բրյուսելի օդանավակայանում պայթյունները պաշտոնապես ահաբեկչություն են որակվել:

Եվս 4 պայթյուն է որոտացել Բրյուսելի եվրոպական թաղամասում գտնվող մետրոյի Մալբեկ ու Շուման կայարաններում: Իշխանությունները հայտարարել են, որ մետրոյի բոլոր կայարանները փակ են:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Բրյուսելում ներկայում փակվում են դպրոցները, մանկապարտեզները, հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ, հայտնում են բելգիական լրատվամիջոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031