Բաժիններ՝

Բրյուսելում գտնվող Հայաստանի պատվիրակության անդամների հետ ամեն ինչ նորմալ է. Թևան Պողոսյան

ՀՀ Ազգային ժողովի ինը պատգամավորներ Բրյուսելում են` մասնակցելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում վեհաժողովի կանանց ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի մարտի 21-23-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն ) է գործուղվել ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի մարտի 20-24-ը Բրյուսել են (Բելգիայի Թագավորություն) գործուղվել Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Հովհաննես Սահակյանը, Միքայել Մելքումյանը, Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Կարինե Աճեմյանը եւ Վահե Էնֆիաջյանը:

Թևան Պողոսյանը Բրյուսելից «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ նիստի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Պատվիրակության անդամների հետ ամեն ինչ նորմալ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031