Գարի Նևիլը գտնում է, որ արժանի չէ «Վալենսիայի» հետ նոր պայմանագրի
«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Գարի Նևիլը կհեռանա ակումբից մրցաշրջանի ավարտից հետո:
Նևիլի հանդիպումն ակումբի ղեկավարության հետ նշանակված է ապրիլին, բայց 2 կողմերն էլ հասկանում են, որ հնգամսյա համաձայնագիրը երկարաձգելու իմաստ գրեթե չկա:
Նշվում է, որ Նևիլը չի խնդրի նոր պայմանագիր, քանի որ գտնում է, որ արժանի չէ դրան:
Նևիլի ղեկավարությամբ «Վալենսիան» Իսպանիայի առաջնությունում անցկացրած 16 խաղերից հաղթել է միայն երեքում: «Սելտայի» հետ անցկացրած վերջին հանդիպման ժամանակ (0:2) երկրպագուները վանկարկում էին՝ «Գարի, գնա հենց հիմա»` կոչ անելով «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստին՝ ժամանակից շուտ հեռանալ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը