Բաժիններ՝

Մարիա Շարապովան 2011 թվականից առաջին անգամ դուրս է մնացել վարկանիշի թոփ-տասնյակից

Նախորդ շաբաթ որակազրկման պատճառով ռուսաստանցի թենիսիստուհին բաց է թողել Ինձիան-Ուելսի Premier Mandatory սերիայի մրցաշարը:

Արդյունքում՝ Շարապովան 2011թ. սկսած առաջին անգամ հայտնվեց առաջին տասնյակից դուրս: 18-ամյա Դարիա Կասատկինան առաջին անգամ կարիերայում հասնելով Premier Mandatory-ի քառորդ եզրափակիչ՝ տեղ գրավեց թոփ 40-ում:

Մրցաշարի հաղթող Վիկտորիա Ազարենկոն վերադարձավ առաջին տասնյակ` գրավելով 8-րդ հորիզոնականը:

WTA վարկանիշը՝ մարտի 21-ի վարկածով.

  1. (1) Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) – 9505 միավոր
  2. (3) Ագնեշկա Ռադվանսկայա (Լեհաստան) – 5775
  3. (2) Անգելիկա Կերբեր (Գերմանիա) – 5700
  4. (4) Գարբինիե Մուգուրուսա (Իսպանիա) – 4776
  5. (5) Սիմոնա Հալեպ (Ռումինիա) – 3960
  6. (6) Կառլա Սուարես Նավարո (Իսպանիա) – 3800
  7. (9) Պետրա Կվիտովա (Չեխիա) – 3698
  8. (15) Վիկտորյա Ազարենկո (Բելոռուս) – 3595
  9. (10) Ռոբերտա Վինչի (Իտալիա) – 3540
  10. (8) Բելինդա Բենչիչ (Շվեյցարիա) – 3450
  11. (7) Մարիա Շարապովա (Ռուսաստան) – 2480

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս