«Ռեալը» հրաժարվել է Դե Խեային գնելու մտքից և նոր պայմանագիր կառաջարկի Կեյլոր Նավասին
Մադրիդի «Ռեալը» այլևս չի պլանավորում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի ձեռքբերումը:
Իսպանական ակումբը վստահում է թիմի ներկայիս դարպասապահ Կեյլոր Նավասին: Հաղորդվում է, որ շուտով 29-ամյա Նավասին կառաջարկվի նոր պայմանագիր:
«Նավասը երկրպագուների սիրելին է և մրցաշրջանն անցկացնում է բարձր մակարդակով: Անհրաժեշտություն չկա այլ դարպասապահ ձեռք բերել, եթե դա նույնիսկ Դավիդ Դե Խեան է»,- ասել է ակումբի անանուն աղբյուրն իսպանական Marca-ին:
Հիշեցնենք, որ «Ռեալը» 2015թ. ամռանն արդեն փորձել է ձեռք բերել Դավիդ Դե Խեային, բաց գործարքը վերջին պահին տեխնիկական պատճառներով ձախողվել է:
Ընթացիկ մրցաշրջանում Նավասն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 28 հանդիպում, որոնցից 10-ում դարպասներն անձեռնմխելի է պահել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը