
Բրյուսելի օդանավակայանում հայտնաբերվել են մահապարտի գոտիներ

Բրյուսելի օդանավակայանում ոստիկանությունը հայտնաբերել է մահապարտ ահաբեկիչների 3 «չօգտագործված» գոտիներ, հայտնում են բելգիական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում տեղի ժամանակով ժ. 08.00-ին:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ պայթյուններին զոհ է գնացել մինչև 11 մարդ, կա մի քանի տասնյակ զոհ: Բրյուսելի օդանավակայանում պայթյունները պաշտոնապես ահաբեկչություն են որակվել:
Եվս երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի եվրոպական թաղամասում գտնվող մետրոյի Մալբեկ ու Շուման կայարաններում: Իշխանությունները հայտարարել են, որ մետրոյի բոլոր կայարանները փակ են:
Ներկայում օդանավակայանը չի գործում: