
Օլանդն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Բրյուսելի ահաբեկչությունների պատճառով

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շտապ խորհրդակցություն է հրավիրել առանցքային նախարարների հետ Բրյուսելի ահաբեկչություններից հետո, հայտնում է Ելիսեյան պալատը:
Սպասվում է, որ հանդիպումն սկսվելու է Երևանի ժամանակով ժ. 13.00-ին, դրան կմասնակցեն Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևն ու պաշտպանության նախարար Ժան-իվ Լե Դրիանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում տեղի ժամանակով ժ. 08.00-ին:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ պայթյուններին զոհ է գնացել մինչև 11 մարդ, կա մի քանի տասնյակ զոհ: Բրյուսելի օդանավակայանում պայթյունները պաշտոնապես ահաբեկչություն են որակվել:
Եվս երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի եվրոպական թաղամասում գտնվող մետրոյի Մալբեկ ու Շուման կայարաններում: Իշխանությունները հայտարարել են, որ մետրոյի բոլոր կայարանները փակ են: