
Բրյուսելի մետրոյի ևս մեկ կայարանում է պայթյուն որոտացել

Եվս մեկ պայթյուն է որոտացել Բրյուսելի մետրոյի Շումանի կայարանում, հայտնում է Euronews հեռուստաալիքը:
Ինչպես հայտնում է Belga գործակալությունը, պայթյունը որոտացել է Շուման կայարանում, որը հարում է ԵՄ խորհրդի ու Եվրահանձնաժողովի շենքերին:
Ավելի վաղ RTBF հեռուստառադիոընկերությունը հայտնել էր Բրյուսելի Մալբեկ (Maalbeek) կայարանում տեղի ունեցած պայթյունի մասին: Մետրոյի Մալբեկ կայարանը գտնվում է Բրյուսելի հենց կենտրոնում:
Բրյուսելի իշխանությունները փակել են մետրոյի բոլոր կայարանները: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան: Հրապարակված լուսանկարներից երևում է, թե ինչպես է Մալբեկից ծուխ բարձրանում:
RTBF-ի հաղորդմամբ, ամենայն հավանականությամբ, խոսքը ահաբեկչության մասին է: Բելգիայի կառավարությունը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ կապված պայթյունների հետ: