Բաժիններ՝

Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում պայթյուն է որոտացել

Բրյուսելի միջազգային օդանավակայանում որոտացած երկու պայթյուններից հետո, որոնց հետևանքով հաղորդվում է 17 մարդու մահվան մասին, նոր տեղեկություններ են ստացվում այն մասին, որ պայթյուն է որոտացել նաև Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում:
Մետրոյի Մալբեկ կայարանը գտնվում է Բրյուսելի հենց կենտրոնում և մոտ է գտնվում Եվրամիության շինություններին: Ականատեսները հաղորդում են, որ մարդկանց տարհանում են մետրոյից, հայտնում է Independent-ը:

Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հայտնի է, որ օդանավակայանում պայթյունի հետևանքով փլուզվել է առաստաղի մի մասը, տերմինալի ճակատամասի ապակիները կոտրվել են, հայտնում է RTBF հեռուստաալիքը՝ հղում կատարելով ականատեսներին:

Բրյուսելի իշխանությունները փակել են մետրոյի բոլոր կայարանները: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան: Հրապարակված լուսանկարներից երևում է, թե ինչպես է Մալբեկ (Maalbeek) կայարանից ծուխ բարձրանում:

brusel

Օդանավակայանը ներկայում ամբողջությամբ փակ է: Բոլոր չվերթերը չեղյալ են հայտարարվել: Ինքնաթիռները, որոնք ուղևորվում էին Բրյուսել, ուղարկվում են Բելգիայի այլ օդանավակայաններ: Դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը օդանավակայանի հետ:

RTBF-ի հաղորդմամբ, ամենայն հավանականությամբ, խոսքը ահաբեկչության մասին է: Բելգիայի կառավարությունը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ կապված պայթյունների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս