Բաժիններ՝

Տնտեսության աճը շարունակվում է՝ ըստ ԱՎԾ-ի

 

Այս տարվա հունվար-փետրվարին տնտեսական ակտիվությունն (ՏԱՑ) աճել է 4.7%: Այսօր ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են արդյունաբերությունը` 9.9%, գյուղատնտեսությունը՝ 2.5%, շինարարությունը՝ 2.1%, ծառայությունները` 9.8%, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 7%:

Մանրածախ առևտուրն անցած 2 ամսում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է՝ 1.8%: Պակասել է նաև արտաքին առևտուրը՝ 1.7%, այդ թվում՝ զգալի աճել է արտահանումը՝ 23.6%, իսկ ներմուծումը շարունակում է անկումը՝ 12.2%:

Սպառողական գների անկման 1.1% ցուցանիշի պարագայում տարվա առաջին 2 ամիսներին արձանագրվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ՝ 2.5%, սակայն ուշագրավ է, որ պետական հատվածում աշխատավարձերը նվազել են 0.4%, իսկ մասնավոր հատվածում աճել՝ 5.4%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031