
Գալուստ Սահակյանի կարճատև արձակուրդն ավարտվել է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կարճատև արձակուրդն ավարտվել է։ «Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը կարճատև արձակուրդ էր մեկնել մարտի 14-ին: Նա այն անցկացրել է արտասահմանում: Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում Գ. Սահակյանը պետք է անցներ նաև բժշկական հետազոտություն:
Հիշեցնենք նաև, որ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը վատացել էր փետրվարի 17-ին, ժամը 20։00-ի սահմաններում: Այցելել էր բժշկական հետազոտության։ Արդյունքում պարզվել էր, որ կտրուկ տատանվել է Գալուստ Սահակյանի ճնշումը։ Բժիշկները նշանակել էին ամբողջական հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել էր արյան շրջանառության անցողիկ խանգարում, նշանակվել էր բժշկական հսկողություն։ Խորհրդարանի ղեկավարը գտնվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում, սակայն մի քանի օրից դուրս է գրվել հիվանդանոցից: