Բաժիններ՝

Անի Մաջնունյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործի նյութերը տրամադրվել են կողմերին՝ ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ Անի Մաջնունյանի դին հայտնաբերվել էր 2015թ. օգոստոսի 5-ին: Դիակի զննությամբ հայտնաբերվել է դանակի շեղբ՝ մարմնի մեջ։  Դեպքի վայրի  զննությամբ պարզվել էր, որ տան իրերն ամբողջությամբ եղել են տակնուվրա արված, հագուստները՝ թափթփված: Կատարվել էր դիահերձում, որի ժամանակ դիակի վրա արձանագրվել է 58 մարմնական վնասվածք՝ մարմնի տարբեր մասերում:

Սպանության գործի շրջանակներում 1995թ. ծնված Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս