
«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ

Մարտի 21-ին, ժամը 10.42-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Ղարիբջանյան ավտոճանապարհին՝ Ղարիբջանյան գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Հ-17» միջհամայնքային ավտոճանապարհի Գյումրի-Ղարիբջանյան հատվածի 2-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի 94 ZZ 944 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: