
Վթար Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին. կան տուժածներ

Մարտի 20-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ուղղաթիռների գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Москвич» մակնիշի 28 LO 893 պ/հ (վարորդ` 1987 թ. ծնված Ս. Մ.) և «Dodge» մակնիշի 10 TL 705 պ/հ (վարորդ Գ. Ե.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Москвич» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և տեղափոխվել Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: