
«Բարսելոնան» սկսել է առանց հովանավորչական լոգոների մարզաշապիկների արտադրությունը

«Բարսելոնան» սկսել է առանց հովանավորչական գովազդի մարզաշապիկների արտադրությունը: Ինչպես փոխանցում է Catalunya Radio-ն, կատալոնական ակումբը մինչև հիմա չի պայմանավորվել ոչ մի կազմակերպության հետ` հաջորդ մրցաշրջանի գլխավոր հովանավորության կապակցությամբ:
«Բարսելոնայի» կոմերցիոն փոխնախագահ Մանուել Արոյոյի խոսքերով, առանց հովանավոր ակումբը չի մնա, համապատասխան բանակցությունները շարունակվում են:
Տվյալ պահին «Բարսելոնայի» հովանավորն է հանդիսանում Qatar Airways-ը, որի հետ պայմնագիր ժամկետը լրանում է մոտակա ամռանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը