Բաժիններ՝

Վլադիմիր Կլիչկոյի և Թայսոն Ֆյուրիի ռևանշը կկայանա հունիսի 4-ին

Գերծանր քաշային կարգում WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի և նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի միջև ռևանշը պետք է կայանա հունիսի 4-ին:

Ըստ The Mirror բրիտանական թերթի տվյալների՝ կողմերը մարտի անցկացման ժամանակի մասին հասել են սկզբունքային համաձայնության, մնում է միայն գործել արենայում:

Այդ ինֆորմացիան ավստրիական Kleine Zeitung պարբերականին տված մեկնաբանությունում հաստատել է Klitschko Management Group-ի ներկայացուցիչ Նիկոլաս Պատբերգը:

«Այո, դա ճիշտ է: Բայց բանակցությունները դեռ ընթանում են, դրա համար էլ ես չեմ կարող բացահայտել մանրամասները»,- նշել է Պատբերգը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031