Բաժիններ՝

Ավստրալիայում պիցցա բաժանող ռոբոտ է հայտնվել

Domino’s Pizza ընկերության Ավստրալիայի բաժանմունքը ներկայացրել է պիցցա բաժանող լիովին ավտոմատ ռոբոտը: BBC-ի փոխանցմամբ՝ ռոբոտը հանդերձված է չորս անիվներով եւ կարող է զարգացնել ժամում 20 կիլոմետր արագություն: Այն ծրագրավորված է սոսկ մայթերով եւ հեծանվաուղղյակներով երթեւեկության համար՝ առանց երթեւեկելի մաս դուրս գալու:

Ռոբոտը կարող է ինքը գտնել պատվիրատուի տունը եւ այնտեղ հասնել GPS-նավիգացիա համակարգի միջոցով: Անցորդներին եւ զանազան արգելքներ շրջանցելուն նրան օգնում են բազմաթիվ լազերային սենսորները: Փոխադրման ժամանակ պիցցան գտնվում է տաքացվող հատուկ բաժանմունքում:

Ռոբոտի ժամանումից հետո գնորդը պետք է անհրաժեշտ գումարը դնի դրա դրամընդունիչում, գրանցի կոդը, որն ստացել է պատվերը ձեւակերպելիս: Դրանից հետո ռոբոտը կբացի բեռնային բաժանմունքը եւ թույլ կտա այնտեղից վերցնել պատվերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031